«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է

«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ԱՐԳԵԼՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է

2018-03-29T15:53:11+00:00 March 23rd, 2018|Արագածոտն, Լրահոս|

Մեր մշակութային ժառանգության  գոհարներից  մեկի`«Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցի ճանապարհը տեղացած  առատ  ձյան պատճառով  մինչ  երեկ  փակ էր:  Գարունն  այստեղ  չի  շտապում  գալ:

Հաշվի  առնելով  հանգամանքը,  որ այցելուները  վերջին շրջանում  հաճախ  ստիպված  են  եղել  ճանապարհից  հետ  դառնալ,  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրենությունը  հանձնարարել  է  ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությանը  համապատասխան  տեխնիկայի  օգնությամբ  ձյան  շերտից  մաքրել  «Ամբերդ  ամրոց»  պատմամշակութային արգելոց  տանող  ճանապարհը:  Արդյունքում   ձյան  շերտն  ամբողջությամբ  հեռացվել  է:

 

Սիրով  սպասում  ենք  Ամբերդի  գեղեցկությունը  տեսնելու  ցանկություն  ունեցող  մեր  հայրենակիցներին  ու  օտարերկրյա  զբոսաշրջիկներին: