ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության ու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության նախաձեռնությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի հուշարձանների տարածքներում: Նախաձեռնությանը միացել են նաև ժամկետային զինծառայողները: Օրվա խորհրդին համահունչ մարզի հանրակրթական մի շարք կրթօջախներում անցկացվել է «Հուշարձաններրը մանուկների աչքերով» խորագիրը կրող մրցույթ: Լավագույնները` պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով:
Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Շատիվանք, Գնդևազի ս. Աստվածածին, Աղնջաձորի քարավանատուն, Հորսի «Չեսարի դարբաս», Սարավան, Քարագլուխ, Եղեգնաձորի, Արտաբույնքի, Մալիշկայի ու Վերնաշենի ԵԱԶ հուշարձանների, «Արփի» բնապատմական արգելոցի տարածքներում:
Մարքվել ու բարեկարգվել են նաև` Հերհերի ս. Գևորգ, Արենիի ս. Աստվածածին, Գլաձորի, Բարձրունու, Արտավանի, Հոստունի եկեղեցու, ս. Նշան եկեղեցու, Զորաց տաճար, Եղեգիսի Զորաց եկեղեցու հուշարձանների մերձակայքը:
Հեղ. Մ. Ավանեսյան