Տարիներ շարունակ Վայոց ձորի մարզի Թառաթումփ համայնքի բնակիչ Դենիկ Ոսկանյանի տնամերձ հողամասում է գտնվում 13-րդ դարով թվագրվող խաչքար, որն ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները շրջայցերի ժամանակ իրենց մշտական ուշադրության կենտրոնում են պահում այն:
«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում մարզի հուշարձանների պահապանները գետնին ընկած խաչքարը երեկ կանգնեցրել են նույն տեղում` նոր շունչ հաղորդելով հուշարձանին: