«Թագավորական պալատի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է» և «Ամրոցի պատերի վրա բարձրանալը խստիվ արգելվում է»: Այդ բովանդակությամբ ցուցավահանակները / հեղինակ` ՊՈԱԿ-ի դիզայներ Սիմոն Սահակյան/ առաջիկայում կտեղադրվեն «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության համոզմամբ, ցուցավահանակները կհուշեն այցելուներին ձեռնպահ մնալ հուշարձանի վնասումից ու իրենց անվտանգության ապահովման նկատառումից ելնելով` չբարձրանալ հուշարձանի պատերին:
Ցավոք, այցելուները լուսանկարվելու համար հաճախ բարձրանում են հուշարձանների վրա` անտեսելով դրանց պատմական նշանակությունը, արժեքը ու հետագա սերունդներին անխաթար փոխանցելու պատասխանատվությունը: