ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ «ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԷՐ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ «ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ԷՐ

2018-08-13T14:10:05+00:00 27/07/2018|Տավուշ, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ստեղծված աշխատանքային  խումբը` տնօրենի տեղակալ  Լիանա Գևորգյան, գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյան և գիտաշխատող Խորեն Գրիգորյան, «Բերդ» պատմամշակութային արգելոցում էր: Նրանք  կազմակերպության մասնաճյուղի ցուցասրահում ներկայացված և պահպանվող 790 թանգարանային առարկայի հաշվառման, գիտական նկարագրման, ծածկագրման աշխատանքներ են իրականացրել:

Սահմանամերձ գոտում գտնվող մշակութային օջախը հյուրընկալում է ոչ միայն տեղացիներին, այլև` օտարերկրացիներին: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը` աշխատանքային խումբը ցուցադրությունը թարմացնելու, նոր  ցուցանմուշներով ներկայանալու առաջարկ է ներկայացրել տնօրինությանը: