ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

2018-08-07T14:50:43+00:00 31/07/2018|Գեղարքունիք, Կոտայք, Լրահոս|

Դպրոցականների  ամառային  արձակուրդները  հետաքրքիր  կազմակերպելու  նախաձեռնությամբ են հանդես եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության  ու Հայաստանում  «Փոքրիկ  Տուրիստ» ամառային  ճամբարի  տնօրինության աշխատակիցները:

Մ/ծ  պետի տեղակալ  Արամայիս Սեդրակյանը  /լեռնագնացության մեծ փորձ ունի/ դպրոցականների անվտանգության նկատառումով նրանց  ուղեկցել  է  Բուժական  համայքում գտնվող  Թեղենյաց  վանական  համալիր, միաժամանակ  ծանոթացրել`   լեռնագնացության, արշավների տեխնիկայի  և անձնական անվտանգության կանոններին:

ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը համառոտ  ներկայացրել է հուշարձանախումբը, պահպանությանն  առնչվող խնդիրները` շեշտելով   այցելուների կողմից երբեմն տարածքի  աղտոտման, անթույլատրելի  վայրերում  մոմավառության  և  հուշարձանների  պատերին  գրառումներ կատարելու  մասին: Մարզային ծառայության  պետը  շեշտել է, որ նման անպատասխանատու  պահվածքով  իրավախախտները վտանգում  են  հուշարձանի  ապագան,  խեղաթյուրում` դարերով  պահպանված  արժեքները:

Արշավականները նաև հուշարձանի տարածքի բարեկարգման ու սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել:

Գեղարքունիքի մարզային պատմամշակութային ժառանգությունն էլ ներկայացվել  է Գեղարքունիք համայնքում գործող «Աժդահակ» բնապահպանական կենտրոնի սաներին:  ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ  Շուշանիկ Հակոբյանի և կենտրոնի  ղեկավար Նելլի  Դռնոյանի  գլխավորությամբ ճանաչողական արշավ է կազմակերպվել  մարզի հուշարձանների տարածքներ:  Մ/ծ պատասխանատուները պատմել են մարզի հարուստ մշակութային ժառանգության մասին, խոսել` պահպանության ու աշխատանքի ընթացքում ծագող  դժվարությունների մասին: