ԽԱՉՔԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՅՐԸ

ԽԱՉՔԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆԱԽՆԱԿԱՆ ՎԱՅՐԸ

2018-08-29T15:16:51+00:00 24/08/2018|Գեղարքունիք, Լրահոս|

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի հանձնարարականի համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գևորգյանը, ՊՄՊ  Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը եղել են Երևան քաղաքի Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում և բակում տեղադրված 12-13-րդ դարերով թվագրվող խաչքարը տեղափոխել իր նախնական վայր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք։ Մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով խաչքարը տեղադրվել է իր նախնական տեղում՝ հանրապետական նշանակության «Կարմիր եղցի» եկեղեցական համալիր /ՀԻՆ ԳԵՏԻԿ/ հուշարձանի տարածքում:

 

Խաչքարը Մարտունի համայնքից Երևան է տեղափոխվել խորհրդային տարիներին և անհայտ պատճառներով երկար ժամանակ տեղադրված է  եղել Երևանի բնակիչներից մեկի տան բակում, ապա տեղափոխվել է Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածք։ Այստեղ էլ նկատվել է հուշարձանը և անագել ու  ապահով վերադարձվել  իր նախնական վայր։