«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնի համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառում կանցկացվի։ Ժամը 15:00-ին համայնքում կվերաբացվի արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը: Ապա միջոցառումները կշարունակվեն արգելոց-թանգարանում: Ժամը 16:00-ին ազգային մշակութային ժառանգության պահպանման օրվան նվիրված տոնակատարությունը կսկսվի տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության կոթողների ներկայացմամբ։ Կկազմակերպվի արհեստագործական աշխատանքների ցուցադրություն՝ գորգագործություն, գոբելենագործություն։ Կլինի նաև Գառնիի Գեղարվեստի դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցադրում։
Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ, այլև` համտեսել ազգային ուտեստներ։ Կոտայքի մարզի գեղարվեստական խմբերը կներկայացնեն ազգային երգեր, կլինեն` պարային կատարումներ: Միջոցառումը հետաքրքիր համարներով կլրացնեն հմուտ լարախաղացները: