ԿԻՍՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ «ԼՈՌԻ ԲԵՐԴ»-ՈՒՄ և «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

ԿԻՍՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ «ԼՈՌԻ ԲԵՐԴ»-ՈՒՄ և «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

«Մշակութային ժառանգության եվրոպական տարի․ կիսվելու արվեստը» խորագրով միջոցառումներ են անցկացվել «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում։ Մասնաճյուղի վարիչ Կիմիկ Սերոբյանը Լոռի բերդ համայնքի երեխաների համար անցկացրել է բաց դաս՝ «Լոռի բերդի պատմությունը» թեմայով: Նրանք շրջել են արգելոցի տարածքում, ծանոթացել հուշարձաններին, դրանց առնչվող հետաքրքիր տեղեկություններ լսել։

Նույն օրը արգելոցի տարածքում կազմակերպվել է Լոռի բերդ համայանքի շնորհալի երեխաների և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես։ Միջոցառմանն ակտիվ մասնակցել է նաև Ստեփանավանի «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպությունը: Ավարտին Հ/Կ նախագահ Գայանե Բալայանը դիպլոմներ է հանձնել համայնքի շնորհալի երեխաներին։

«Գլաձորի համալսարան»  պատմամշակութային արգելոց-թանգարանում ևս անցկացվել է  «Մշակութային ժառանգության ևրոպական տարի․ կիսվելու արվեստը» խորագրով մրջոցառում։ Արգելոց-թանգարանը հյուրընկալել է Վերնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին։ Երբեմնի կրթական, հոգևոր, մշակութային, հասարակական, քաղաքական, փիլիսոփայության նշանավոր կենտրոն «Գլաձորի համալսարան»-ում մանկավարժները խոսել են մասնագիտական հմտությունների մասին, հանդիպումը կարծես վերածվել է փորձի փոխանակման յուրօրինակ հարթակի։ Հետաքրքիր տեսակետներով հանդես են եկել նաև արգելոց-թանգարանի Բարիս Քոչարյանը, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը։