«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Հոկտեմբերի 21-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Հայկական պարերը Զվարթնոցում» համերգ-միջոցառումը, որի ընթացքում ելույթ կունենան ժողովրդական և ավանդական պարային խմբեր: Միջոցառման ավարտին նախանշված է պարուսուցում կազմակերպել այցելուների ու հատկապես զբոսաշրջիկների համար։

«Հայկական պարերը Զվարթնոցում» համերգ-միջոցառման նպատակն է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն առավել գրավիչ դարձնել այցելուների համար, որոնք կարող են հաղորդակից լինել ինչպես հայկական բազմադարյա ճարտարապետությանն, այնպես էլ՝ մշակույթին: