«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը, ՌԴ ԳԱԱ Պետրոս Մեծի անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի հրավերով, օրերս մասնակցել է Սանկտ Պետերբուգում կայացած` «Հնամարդաբանությունը, կենսահնագիտությունը, հնագենետիկան» խորագիրը կրող համառուսական գիտագործնական խորհրդաժողովին: Մասնակցել են`Ֆրանսիայի /Ստրասբուրգի և Թուլուզի համալսարանների /, Դանիայի /Կոպենհագենի Գեոգենետիկայի կենտրոն/, Մոնղոլիայի /Ուլանբատորի համալսարան /, ԱՄՆ /Վինսկոնսին Մեդիսոնի համալսարան, հնագիտական քիմիայի լաբորատորիա, Հարվարդի բժշկական դպրոց /, Միացյալ թագավորություն /Բելֆաստի Քուին համալսարան/ և Ռուսաստանի Դաշնության /Մոսկվայի պետական համալսարանի մարդաբանության թանգարան, ՌԴ ԳԱԱ հնագիտության ինստիտուտ, Կազանի Դաշնային համալսարան և այլն/ մարդաբանության ոլորտի մասնագետներ։
Միջազգային զեկույցները հիմնականում վերաբերել են հնագենետիկայի ոլորտին։ ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը /ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դասախոս, ՊԳԹ, դոցենտ Ռուզան Մկրտչյանի հետ համատեղ/ գիաժողովին հանդես է եկել «Հայաստանի բրոնզ-երակաթեդարյան և ուրարտական շրջանի բնակչության կենսահնագիտությունը» թեմայով զեկուցումով։ Հ․ Սիմոնյանն անդրադարձել է տվյալ ժամանակաշրջանի բնակչության որոշ հիվանդություններին՝ որպես համեմատական նյութ օգտագործելով Հյուսիսային Կովկասի հարավ-ռուսական տափաստանների, Իրանի, Իրաքի համաժամանակյա մարդաբանական հավաքածուները։
Հ․ Սիմոնյանի զեկույցին հաջորդել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում ներկաները կարծիք են հայտնել, որ հայ գործընկերների զեկույցը հիմնված է եղել հայ հեղինակների սեփական ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա։ ՌԴ ԳԱԱ Պետրոս Մեծի անվան Մարդաբանության և ազգագրության թանգարանի մարդաբանության բաժնի վարիչ Վ․ Խարտանովիչը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած զեկույցի գիտական արդյունքները միջազգային ցանկացած նյութի համար կարող են հրաշալի համեմատական լինել ։
Սանկտ Պետերբուգ կատարած այցի վերաբերյալ Հասմիկ Սիմոնյանի հաշվետվությունը լսել են ՊՈԱԿ-ի տնօրենությունը և աշխատակիցները։ Նա նաև տեղեկացրել է, որ գիտաժողովի մասնակիցների զեկույցները տպագրվել են «Հնամարդաբանությունը, կենսահնագիտությունը, հնագենետիկան» /PILES OF BONES/ զեկուցումների ժողովածուում։
- SONY DSC
- SONY DSC
- SONY DSC