«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի և Շիրակի մարզային ծառայությունը Սպանդարյան համայնքի միջնակարգ դպրոցում անցկացրել է «Եկեք նկարենք մեր մարզի հուշարձանները» խորագրով նկարչության մրցույթ:
Միջոցառման սկզբում մ/ծ պետ Վալեր Նազարեթյանը պատմել է մարզի հուշարձանների պահպանության ու հանրահռչակման մասին: Երեք փուլով անցկացված մրցույթին մասնակցել են տարբեր դասարանների քառասունից ավելի աշակերտներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վ. Նազարեթյանը, պետի տեղակալ Գ.Ղուլիջողլյանը, մանկավարժներ, այլք:
Առաջին փուլում ժյուրին ընտրել է լավագույն ութնյակին, երկրորդ փուլը հաղթահարել է երեք աշակերտ` Գայանե Հովհաննիսյան, Անժելա Ավագյան և Միլենա Դավթյան: Լավագույն եռյակը նկարել է Շիրակի մարզի` Մայիսյան գյուղի Եկեղեցին 7 դար., Բարձրաշեն գյուղի սուրբ Աստվածածին Եկեղեցին 7 դար, Սպանդարյան համայնքի նորահայտ խաչքարը:
Մրցույթի փուլերը հաղթահարած լավագույն եռյակը ՊՈԱԿ-ից հուշանվերներ` հուշարձանների մասին պատմող գլուխկոտրուկներ են նվեր ստացել, ապա փորձել դրանք հավաքել տեղում: Շնորհակալագրով է պարգևատրվել նաև կրթօջախի մեկ այլ շնորհալի աշակերտ` Տիգրան Խաչատրյանը, որը իր պատկերացմամբ եկեղեցի էր նկարել:
Մրցույթին մասնակցելու համար շնորհակալագրի է արժանացել նաև կրթօջախը: