ՄԵԾԱՄՈՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ

ՄԵԾԱՄՈՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ

ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ, «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» կրթական ծրագրի շրջանակում, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներն այցելել են  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։

Այստեղ նախ ծանոթացել են թանգարանի նշանակությանը, ապա արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը ներկայացրելով ցուցադրությունը, մանրամասնել է, թե երբ և որտեղից են գտնվել ցուցադրվող առարկաները։  Լսողության խանգարում ունեցող պատանիները հնարավորություն են ունեցել հետաքրքիր տեղեկություն ստանալ Մեծամորի հնավայրի պեղումների արդյունքում հայտնաբերված և արդեն թանգարանում ցուցադրվող հնագիտական նյութի մասին։

Կրթահամալիրի մանկավարժները կարևոր են համարում նմանօրինակ միջոցառումները, որոնք հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին հնարավորություն են տալիս ուշագրավ տեղեկություններով հարստացնել գիտելիքները։

«Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» ամենամյա կրթական ծրագիրը  (հեղինակ՝ ՊՈԱԿ-ի փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյան ) իրականացվում է 2010 թ․-ից։ Նպատակը` ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանները մտավոր և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար մատչելի դարձնելն է։