ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ՎԵՐԱԴՐԱՐՁՎԵԼ Է ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔ

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ՎԵՐԱԴՐԱՐՁՎԵԼ Է ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔ

2019-02-26T17:24:54+00:00 26/02/2019|Լրահոս|

Հայատանի պատմության թանգարանի աշխատակիցները օրերս Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի Բղենո Նորավանք վանական համալիրի հուշարձանախմբերից՝ «Հրեշտակի պատկերով» X դարով թվագրվող հարթաքանդակը (91x70x25 սմ) վերադարձրել են վանական համալիրի տարածք: Այն տեղադրվել է վանական համալիրի աջ կողմում՝ նախասրահի հարևանությամբ, որտեղ և գտնվել է նախկինում:

Փաստն արձանագրվել է ընդունման, հանձնման ակտով, որը  ստորագրել են ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության և Հայաստանի պատմության թանգարանի պատասխանատուները:

Հարթաքանդակը անցյալ տարի  ներկայացվել  էր  Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում բացված  ու  հայոց  պատմությանը  նվիրված ցուցադրությանը: