Հանրակրթական դպրոցների հետ գործակցության համատեքստում ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները, բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում կրթօջախներում՝ բաց դասեր, ցուցահանդեսներ, վիկտորինաներ, էքսկուրսիաներ` ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների տարածքներ:
Օրերս Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար՝ «Կորուսյալ արժեքներ. Նախիջևանի հուշարձանները» թեմայով բաց դաս է անցկացվել:
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը դպրոցականներին պատմել է Նախիջևանի հուշարձանների ու ադրբեջանցիների կողմից դրանք բարբարոսաբար ոչնչացնելու մասին:
Դպրոցականները նաև դիտել են ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Սպարտակ Ղարաբաղցյանի հեղինակած «Վանդալիզմ» ֆիլմը: