Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակչի տան բակում, շինարարական աշխատանքների ժամանակ, բրուտագործության թրծման երկհարկանի վառարան է հայտնաբերվել: Պահպանված է հնոցը և երկրորդ հարկում կա թրծման խուց /խորությունը՝ 4 մետր է/: Հայտնաբերվել է նաև միջնադարով թվագրվող մեծ քանակությամբ խեցեղեն:
Կողբի բնակիչ Կարեն Բոզյանը այդ մասին տեղեկացրել է ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներին:
Շինարարական աշխատանքները դադարեցվել են, մասնագետների կողմից առաջիկայում տարածքը ուսումնասիրելու նկատառումով: