«ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ

2018-03-29T15:57:18+00:00 21/12/2012|Գեղարքունիք, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ս.Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում այս տարվա սեպտեմբերին հայտարարվել էր «Իմ Սիրելի Հուշարձանը» խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթ։ Աշխատանքների ամփոփումն օրերս էր։ Հաղթող ճանաչվեց երեք շարադրություն, որոնց հեղինակները պարգևատրվեցին Հայաստանի պատմական վայրերն ու հուշարձանները ներկայացնող արժեքավոր գրքերով։ Առաջին մրցանակին արժանացել է 9-րդ դասարանի աշակերտուհի Նաիրա Ջիվանյանն, ով պարգևատրվել է Ա.Այվազյանի Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, «Ճահուկ-Շահապոնք գավառ» գրքով և «Արենիի Սբ. Աստվածածին» գլուխկոտրուկով: 2-րդ տեղի մրցանակը ստացել է 7-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ադիլխանյանը, երրորդ տեղը զբաղեցրել է 9-րդ դասարանցի Անուշ Մկրտչյանը։ Նրանք պարգևատրվել են Կ.Մաթևոսյանի «Մոմիկ» գրքով և «Մոմիկի խաչքար» գլուխկոտրուկով:

Ծրագրի նպատակն է դպրոցականների շրջանում ամրապնդել հոգատար վերաբերմունք պատմամշակութային ժառանգության նկատմամբ, աշակերտների միջոցով նպաստել տարածքում առկա հուշարձանների հանրահռչակմանը, ճանաչման և գնահատման միջոցով` հուշարձանի պահպանությանը:
Նախաձեռնությունը կիրականացվի նաև մյուս մարզերում։