ԳԱՌՆԻՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻ ՀԱՏՎԱԾ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՕՊԵՐԱՅԻՑ

ԳԱՌՆԻՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԻ ՀԱՏՎԱԾ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՕՊԵՐԱՅԻՑ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը իր հարկի տակ էր հավաքել մշակույթի ոլորտի գործիչներին: «Գառնի»-ում էր նաև՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի  Ղարիբյանը:

Առիթը՝ Տիգրան Մեծ արքային նվիրված օպերան առաջիկայում Հայաստանում բեմադրելու ծրագրին ծանոթանալն էր:

Նշենք, որ Յոհան Ադոլֆ Հասենի «Տիգրան Մեծ» օպերան կբեմականացվի աշխարհում ընդունված բարոկկո ոճով:

Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Կազմակերպության ղեկավար Գագիկ Մանասյանը ներկայացնելով իրականացվող աշխատանքները, խոսել է օպերայի բեմականացման նախապատմության մասին, կարևորել՝ Տիգրան Մեծի մարդակային կերպարը օպերայի միջոցով հետաքրքիր ներկայացնելը:

Ի դեպ, Տիգրան Մեծի կերպարով ժամանակին հետաքրքվել են աշխարհի հայտնի կոմպոզիտորներ, գրվել է՝ շուրջ 40 ստեղծագործություն:

Մշակույթի գործիչներին ներկայացվել է մի հատված «Տիգրան Մեծ» օպերայից: