ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Վարերիկ Նազարեթյանի ուղեկցությամբ մի խումբ զբոսավարներ այցելել են Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ Նարեկ Դավթյանի սեփական հարկի տակ գտնվող ազգագրական «թանգարան»՝ ծանոթացել հավաքածուին:
Ինքնատիպ «թանգարան»-ում ներկայացված են արծաթե գոտիներ, կճուճներ, թանկարժեք արդուզարդ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, սկուտեղներ, թեյնիկներ, դաշույններ և այլն: Զբոսավարները հետաքրքրությամբ ծանոթացել են հավաքածուին՝ խոստանալով հաջորդ անգամ այցելել զբոսաշրջիկների հետ:
Հ. Գ. Ազգագրության թանգարան բացելու Ն. Դավթյանի նախաձեռնությանը դեռ անցյալ տարի արձանագքել էր ՊՈԱԿ-ի տնօրինությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել թանգարանի ստեղծման, հավաքածուն թանգարանային ցուցադրության պատշաճ վիճակի բերելու հարցերում: