Մայիսի 19-ին, «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ու «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» Հ/Կ նախաձեռնությամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կանցկացվի տոլմայի համահայկական փառատոնը:
Բացառիկ հնարավորություն՝ համատեղելու համեղը և գեղեցիկը: Մասնակցելով փառատոնին՝ դուք կարող եք այցելել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, ականատես լինել գեղեցիկ երաժշտական ներկայացումների և ներկա գտնվել նաև՝ փառատոնի մրցանակաբաշխությանը:
Փառատոնի մուտքի տոմսի արժեքը՝ 750 ՀՀ դրամ է: Այն ներառում է.
- մուտք արգելոց-թանգարանի տարածք
- այցելություն թանգարանի ցուցադրություն
- մասնակցություն փառատոնի միջոցառումներին։
Բաց մի՛ թողեք տարվա լավագույն իրադարձությանը ներկա գտնվելու Ձեր հնարավորությունը:
Տոմսեր ձեռք բերելու կամ նախապես ամրագրելու համար զանգահարել
📞 +374 55 471 100, +374 91 030 318