Չնայած եղանակային վատ պայմաններին Գյումրիում այսօր անցկացվել է քայլերթ-ֆլեշմոբ: Քաղաքի կենտրոնական փողոցներում յուրօրինակ աշխուժություն էր: Գյումրեցիները հետաքրությամբ էին հետևում «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ ու ֆրանկոֆոն երկրների հայտնի հուշարձանների նկարները պատկերող բաճկոններով երիտասարդների քայլերթին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնած միջոցառման նպատակը՝ գյումրեցիներին ֆրանկոֆոն երկրների մշակույթին ծանոթացնելն է:
Քայլերթ-ֆլեշմոբի մասնակիցների երթուղին ընդգրկուն էր: Ոչ միայն ֆրանկոֆոն երկրների հուշարձանները հանրահռչակեցին, այլև՝ ՊՈԱԿ-ի պահպանության տակ գտնվող հուշարձանների մասին պատմող ծածալերթիկներ բաժանեցին: