ՀՀ Սահմանադրության օրվա առիթով “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը որոշել է գեղեցիկ անակնկալ անել “Գառնի” և “Զվարթնոց” պատմաշակութային, ինչպես նաև՝ “Մեծամոր”պատմահնագիտական արգելոց-թանգարանների մինչև 16 տարեկան այցելուների համար:
Հուլիսի 5-7-ը ներառյալ մինչև 16-ը տարեկանների մուտքը կլինի անվճար: