ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2019-10-11T15:47:03+00:00 16/09/2019|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստին, որը վարել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, մասնակցել է խորհրդի ինը անդամ: Մյուս անդամները գրավոր տեղեկացրել են գիտամեթոդական խորհրդի նախագահին զբաղվածության մասին և նախապես ուղարկել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները:

Գիտամեթոդական խորհուրդը քննարկել ու համապատասխան որոշումներ է կայացրել օրակարգում ընդգրկված 6 հարցի վերաբերյալ:

Քննարկվել  է  Գուրոսի լուսանկարների հիման վրա «Սյունիք»  ալբոմի  համար ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանի կողմից գրված տեքստը հրատարակության երաշխավորելու հարցը:

Գիտամեթոդական խորհրդի անդամները տեսակետ են հայտնել, որ ներկայացված նյութը լրամշակման կարիք ունի: Առաջարկ է հնչել ներկայացնել ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Գուրոսի հավածաքուն, անդրադառնալով Գուրոսի գործունեությանը և ալբոմի համար ընտրված նկարների /ապակե սևանկարների/ լուսաբանմանը՝ ըստ թեմատիկ ուղղվածության և դրան համապատասխան բացատրական մասի:

Հրապարակվել են նաև գիտամեթոդական խորհրդի նիստից բացակայող անդմաների տեսակետները:

Նիստում քննարկվել են նաև «Գլաձորի համալսարան», «Գառնի», «Զորաց քարեր»,   «Մեծամոր»  «Զվարթնոց»   գրքույկների հրատարակության երաշխավորման հարցերը:

Առաջարկվել է օտարերկրացի զբոսաշրջիկներին առավել հանրամատչելի նյութ ներկայացնելու նկատառումով որոշակի տեղեկություններ ավելացնել գրքույկներում: