«Անտեսանելին՝ տեսանելի» կրթամշակութային ծրագրի շրջանակում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ- մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի աշխատակիցներ Օֆելյա Ղուբաթյանի և Նարինե Ղահրամանյանի ուղեկցությամբ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան էին այցելել Երևանի Նիկողայող Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտները։
Երեխաները մասնակցել են Մեծամոր հնավայրի տարածքում այս օրերին հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին։
ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը էքսկուրսիա է անցկացրել դպրոցականների համար, որից հետո ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը և հնագետ Ներսես Մամիկոնյանը աշակերտներին ցույց են տվել պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական առարկաները, պատմել՝ վերականգնման գաղտնիքների մասին։
Կրթամշակութային ծրագրի շրջանակում դպրոցականները կլինեն նաև ՊՈԱԿ-ի մյուս հուշարձանների տարածքներում։