ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է 45 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է 45 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

2018-03-29T16:00:44+00:00 19/04/2013|Վայոց Ձոր|

Հուշարձանների պահպանության միջազգային օրը նշվել է նաեւ Վայոց ձորի մարզում: Բուհերի ուսանողների, դպրոցականների, շարքային քաղաքացիների ու ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ապրիլի 18-ին երթ է կազմակերպվել մարզկենտրոն Եղեգնաձորում: Ճարտարապետ Մոմիկի անվան զբոսայգուց երթի մասնակիցները հասել են Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Երթին հաջորդել է մոմավառությունը Ս. Սարգիս եկեղեցում: «Սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլորին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով: Ուրախ եմ, որ ժառանգել ենք պատմական հուշարձաններով հարուստ մարզ, քանզի պատմամշակութային հուշարձանները մեր մարզի պատմական կենսագրությունը վավերացնող լավագույն փաստական վկաներն են: Վայոց ձորը հարուստ է պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով եւ կոչ եմ անում սրբորեն պահել, պահպանել պատմամշակութային հուշարձանները»- իր խոսքում նշել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի ՊՄՊ ծառայության պետ Մելանյա Դովլաթյանն էլ ներկայացնելով օրվա խորհուրդը կոչ է արել ներկաներին ամենօրյա հոգատարություն ցուցաբերել մշակույթի հանդեպ:

Երթի ավարտին մասնակիցներն ու զինծառայողները ձեռնամուխ են եղել հուշարձանների մաքրման աշխատանքներին: Վայոց ձորի մարզում երեկ մարքվել ու բարեկարգվել է 45 հուշարձանի տարածք: Ձեռնարկին մասնակցել է հանրակրթական 31 դպրոցի 700 աշակերտ, 140 զինծառայող: