ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

2019-12-03T17:54:24+00:00 03/12/2019|Լրահոս|

Անտեսանելին՝ տեսանելի կրթամշակութային ծրագիրն առաջիկայում կամփոփի իր աշխատանքը։ Իսկ մինչ այդ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների» բաժնի աշխատակիցները շարունակում են կրթական ծրագրի աշխատանքները՝ «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի երեխաների հետ։

Ծրագրի ավարտին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կներկայացվեն դպրոցականների կավագործության վարպետության դասերի ընթացքում ստեղծած աշխատանքները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները միջոցառումն ավելի գեղեցիկ ու հետաքրքիր դարձնելու նկատառումով դպրոցականներին ներկայացրել են Զվարթնոց տաճարը, պեղումները ու  հատկապես այն նվիրյալներին, ում շնորհիվ վերականգնվել է 7-րդ դարով թվագրվող մշակութային ժառանգության այդ յուրօրինակ գոհարը։

Նախանշվող միջոցառմանը դպրոցականներն իրենց ստացած գիտելիքները ներկաներին կփոխանցեն ներկայացման միջոցով։