«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 55 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ 55 ԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ

2020-02-11T14:44:03+00:00 07/02/2020|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը՝ կազմակերպության վերջին մի քանի տարիների 55 անուն հրատարակություն /ժողովածու, գիրք, կատալոգ, ծալաթերթեր/ է նվիրել Հայաստանի ազգային գրադարանին։

Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունը հիմք ընդունելով 2005 թ․ հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ 1316 «Փաստաթղթերի /վավերագրերի/ պարտադիր օրինակի մասին ՀՀ օրենք»-ը ավելի վաղ գրավոր դիմել  էր  ՊՈԱԿ՝ հրատարակած գրականությունից երկուական պարտադիր, անվճար օրինակ իրենց տրամադրելու համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ներկայացնելով հրատարակությունները խոսել է ««Ջուղա»  հարյուրամյա  ցեղասպանության  վկան քառալեզու ալբոմի մասին, ասելով, որ այն մեր մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցեղասպանության դեմ բողոքի ձայն է: Նա նաև նշել է, որ ապագայում կհրատարակվի Գուրոսի լուսանկարների ալբոմը ժողովածուն։

«Հուսով եմ մեր գործակցությունն առաջիկայում ավելի սերտ կլինի, մենք գիտական մեծ հնարավորություն ունեցող կազմակերպություն ենք։ Համոզված եմ նաև համատեղ միջոցառումներ կկազմակերպենք։ Մեր արգելոց-թանգարաններում հաճախակի տարբեր միջոցառումներ ենք անցկացնում, այդ թվում նաև՝ գրքի փառատոն։ Հայաստանի ազգային գրադարանը ևս կարող է մեր արգելոց-թանգարաններից որևէ մեկի տարածքում մշակութային միջոցառում անցկացնել», -իր խոսքում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։

ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Խորեն Գրիգորյանի փոխանցմամբ կազմակերպությունը նախաձեռնել է նաև իր մասնաճյուղ արգելոց-թանգարանների գրքույկների հրատարակությունները։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին գրականության ու հուշարձանի տարածքում գրքի փառատոն անցկացնելու առաջարկի համար, նշել է, որ կարող են համագործակցել նաև գրադարանի նոր բացված՝ նեղ մասնագիտացված գիտական բաժնի հետ համատեղ ծրագրեր կյանքի կոչելով։

Հրաչյա Սարիբեկյանը մեկ այլ շատ կարևոր առաջարկ է արել՝ Հայաստանի ազգային գրադարանը մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդես տոնավաճառների և ՊՈԱԿ-ի հրատակարած գրքերը ևս կարող են ներկայացնել այդ տոնավաճառներին։ Առաջիկայում այդօրինակ միջոցառումներ են նախանշված Լոնդոնում, Ֆրանկֆուրտում և Մոսկվայում։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը նշել է, որ ՊՈԱԿ-ի հրատարակությունները կարող են ներկայացնել ցուցադրության հենց գրադարանում։

Պայամանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գործակցության հուշագիր ստորագրել։