ԱՄՓՈՓՎԵԼ  ԵՆ  2020 Թ. ԱՌԱՋԻՆ  ԿԻՍԱՄՅԱԿԻ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ  ԵՆ  2020 Թ. ԱՌԱՋԻՆ  ԿԻՍԱՄՅԱԿԻ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2020-09-03T17:26:58+00:00 30/07/2020|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2020 թ․առաջին  կիսամյակը: Հաշվետություններն ընդունել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ՝ Արմեն  Հովհաննիսյանը /հանձնաժողովի նախագահ/ և Արկադի Օսիպովը  /հանձնաժողովի նախագահի տեղակալ/ :

Արգելոց-թանգարանների, արգելոցների  ու  մարզային  ծառայությունների, ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները, պահպանելով արտակարգ  դրության պայմաններում ՀՀ  պարետի  կողմից  սահմանված նորմերը, ներկայացրել են կատարած աշխատանքները:

Կազմակերպության այս տարվա վեց ամիսների աշխատանքում՝ համավարակով պայմանավորված, որոշակի փոփոխություններ են եղել: Միջոցառումների մեծ մասը՝ գիտաժողովներ, ցուցադրություններ, գիտակրթական ծրագրեր հետաձգվել են, արգելոց-թանգարաններն էլ՝  տևական ժամանակ այցելուներ չեն ունեցել:

Մարզային  ծառայությունների պատասխանատուները ներկայացնելով ոլորտի խնդիրներն առանձնացրել են պահպանական գոտիների բացակայությունը, անճշտությունների հարցը, քանի որ պահպանական գոտու բացակայությունը հաճախ  կաշկանդում է հուշարձանի պահապանին իր աշխատանքի ընթացքում:

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել ունենալ մի շարք հուշարձանների նոր ձևաչափով հաստատված պահպանական գոտիներ: Մասնավորապես՝  Արագածոտնի մարզում  Քաղաքատեղի Ապարան, Ագարակ ամրոց,  Ամրոց  «Բերդի Կալ» և այլն: Անդրադարձ է եղել տեղեկատվական նոր վահանակների անհրաժեշտությանը:

Հաշվետվության երկու շաբաթների ընթացքում քննարկվել է նաև՝ առցանց հարթակում թանգարանների ու  պահպանության ոլորտի աշխատանքն ակտիվացնելու հարցը:

Մ/Ծ պատասխանատուները խոսել են նաև հուշարձանների տարածքներում արձանագրվող իրավախախտումների՝  գանձախուզությունների, անօրինական թաղումների, ինքնակամ շինությունների, հողաքանդման աշխատանքների, վանդալիզմի դեպքերի մասին: Իրավախախտման  դեպքերը բացահայտելու նկատառումով ՊՄՊ ՊՈԱԿ-ը և ենթակա ստորաբաժանումները՝ մարզային ծառայությունները սերտորեն  համագործակցել են իրավապահների հետ։

2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՊՈԱԿ-ի իրավաբանական բաժինը թվով 4 /չորս/ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին: Դրանք են՝ Օձուն խոշորացված համայնքի Կարմիր Աղեգի բնակավայրի վերին՝ հյուսիսային լանջի գերեզմանոցից խաչանախշով խաչքարի բեկորի անհտացումը, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, ՊՈԱԿ-ի էլեկտրոնային փոստին կեղծ օգտատերերի կողմից կազմակերպության գործունեության հետ կապված մտացածին հանցագործությունների կատարման վերաբերյալ պարբերաբար նամակներ ուղարկելը և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանական համալիրի և Բերդ-ամրոցի տարածքում տեղի քահանայի կողմից սեփական նախաձեռնությամբ, առանց լիազոր մարմնի համաձայնության լուսավորության սյուներ տեղադրելը:

Բավարարվել է ՊՈԱԿ-ի՝ «Հարմոնիա Գրուպ» ՍՊԸ-ի դեմ  ներկայացրած /արգելոց- թանգարան մասնաճյուղի տարածքում գտնվող սպասասրահի 20,2 քմ մակերեսով զբաղեցրած տարածքից վտարելու/ հայցապահանջը: Ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ն տարածքից դուրս է բերել սեփական գույքը։

ՊՈԱԿ-ը պետական և տեղական ինքնակառավարման  մարմիններին թվով 17 /տասնյոթ/ գրություն է հասցեագրվել։ Կատարած աշխատանքներն են ներկայացրել նաև կազմակերպության բաժինների պետերը:

Ամփոփելով 2020 թ. առաջին կիսամյակի հաշվետվությունները  հանձնաժողովի նախագահ, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արմեն Հովհաննսիյանը նշել է, որ մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների վարիչներին հանձնարականները կտրվեն  գրավոր: