ԿԱՆԽՎԵԼ Է ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԿԱՆԽՎԵԼ Է ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2020-08-27T15:25:23+00:00 August 27th, 2020|Արագածոտն, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։

Մ/Ծ պետը Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության  /մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող/ հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք է իրականացրել  քիչ հեռու։ Մանուկ Մանուկյանը ներկայացել է և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացրել, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։

ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։ Իրավապահները օպերատիվ են ահազանգել,  գանձագողերն արդեն ոստիկանության բաժանմունքում են և բացատրություն են տալիս։