ՎԱՆԴԱԼԻԶՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՎԱՆԴԱԼԻԶՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

2021-02-12T16:28:47+00:00 12/02/2021|Երեվան, Լրահոս|

Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ապրել, չմոռանալ» հուշարձանը, որը  գտնվում է մայրաքաղաքի օղակաձեւ զբոսայգու սկզբնամասում, այսօր պղծվել է անհայտ անձի կամ անձանց կողմից։

Վանդալիզմի դեպքն առավոտյան արձանագրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայության աշխատակիցը և անմիջապես ահազանգել  կազմակերպություն։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվեդյանը, տնօրենի տեղակալներ՝ Արկադի Օսիպովը ու  Արմեն  Հովհաննիսյանը հուշարձանի տարածք՝ տեղում ծանոթանալու խնդրին։

Հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի նկատմամբ  ոտնձգության երկու դեպք էր արձանագրվել  նախորդ տարվա հոկտեմբերին։

Ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։