ՄԱՔՐՎՈՒՄ Է ՄԵԾԱՄՈՐԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԸ

ՄԱՔՐՎՈՒՄ Է ՄԵԾԱՄՈՐԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԸ

2021-03-02T16:56:51+00:00 02/03/2021|Լրահոս|

Վերականգնման լաբորատորիայում  աշխատանքային  եռուզեռ  է։ Մեր վերականգնողներն  աշխատում  են  Մեծամոր հնավայրի 2016 թ․ հայ-լեհական միջազգային արշավախմբի կողմից պեղված XVIII դամբանաբլուրից  հայտնաբերված հնագիտական նյութերի վրա։ Դրանք  թվագրվում են՝  մ․թ․ա․ 12-10-րդ դարերով։  Պերճանքի փոքրիկ ու շատ գեղեցիկ առարկաներից ամենափոքրը սարդիոնե ուլունքահատիկն է, որի տրամագիծը 2 մմ է։ Ավելի քան հազար  ուլունքահատիկները  փռված են եղել ողջ դամբարանախցով։ Լաբորատորիայի աշխատակիցները, ովքեր մասնակցում են նաև պեղումներին, ասում են, որ արդյունքում հայտնաբերվել  է  մետաղ /ոսկի, անագ, բրոնզ/, խեցեղեն, մարդկային և կենդանական ոսկորներ, մ․թ․ա․ 18-17-րդ դարերով  թվագրվող միջինբրոնզեդարյան երկու կավանոթ։ Այս առարկաները  շուտով համալրելու են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդը։

Թիմային ճիշտ ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ  շուտով կավարտվեն պերճանքի առարկաների մաքրման, դասակարգման աշխատանքները և ՊՈԱԿ-ը արդեն մաքրված, վերականգնված և կոնսերվացված խեցեղեն նյութի հետ միասին դրանք կուղարկի իր մասնաճյուղ արգելոց-թանգարանի ֆոնդ։