ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2021-11-17T14:07:38+00:00 11/03/2021|Արարատ, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության  հուշարձանի  պահապանը  Լուսառատ  համայնքի  «Քաղաքատեղի Արտաշատ»  հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է  30-40 սմ խորությամբ փորված  երկու  փոս:

Գանձախուզության, գանձագողության  փաստով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։

Հ․ Գ․ Տարեսկզբից արձանագրված  /գանձախուզության, գանձագողության/  չորրորդ դեպքն է։