ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

«Մեծամոր»  պատմահնագիտական թանգարանում  հյուրընկալվել  էր  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան  Ջոնաթան Լաքոտը։  «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն Արա  Թարվերդյանի և տնօրենի  տեղակալ  Արկադի  Օսիպովի  ուղեկցությամբ  բարձրաստիճան  հյուրը շրջել է արգելոց-թանգարանում՝  ծանոթացել  Մեծամորի  հնավայրի պատմությանը,  պեղումների  արդյունքում  հայտնաբերված  ու  արգելոց-թանգարանում ցուցադրվող  հնագիտական  հարուստ  նյութի  հետ։

Արա Թարվերդյանը  Հայաստանում  Ֆրանսիայի  արտակարգ  ու  լիազոր դեսպանին է նվիրել   ՊՈԱԿ-ի  հրատարակած  «Մեծամոր»  գրքույկը։  Ջ․ Լաքոտը շնորհակալություն է հայտնել  հետաքրքիր  ու  բովանդակալից  էքսկուրսիայի համար։