ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՆԻՔԸ

ՔԱՄԻՆ ՎՆԱՍԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԱՆԻՔԸ

2021-08-12T16:08:29+00:00 August 12th, 2021|Լրահոս|

Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել  նաև ԱԻ  նախարարության աշխատակիցները։

Մասնագետների  հետ  անհրաժեշտ  քննարկումներից  հետո, ամենասեղմ  ժամկետում,  կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրինությունը  հայցում է այցելուների  ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը  թանգարանը  փակ  լինի։ Այցելուները կարող են շրջել  միայն  հուշարձանի  տարածքում։