‌Արագածոտնում‌ ‌կվերականգնվի‌ ‌հեթանոսական‌ ‌շրջանի‌ ‌«Զաքարի‌ ‌բերդը»‌ ‌ հուշարձանը‌

‌Արագածոտնում‌ ‌կվերականգնվի‌ ‌հեթանոսական‌ ‌շրջանի‌ ‌«Զաքարի‌ ‌բերդը»‌ ‌ հուշարձանը‌

2021-12-10T12:44:46+00:00 08/11/2021|Արագածոտն, Լրահոս|

Հայաստանի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում գտնվող «Զաքարի բերդը» պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է, կառուցվել է մ․թ․ա․ 1-ից մ․թ․ 1-ին դարերին։ Բերդը ունեցել է մեծաքանակ խոշոր ամբարներ, քարետաշ մսուրներ, երկար քարե աստիճաններ, հաստ պարիսպներ։ Ամենանշանակալից պեղումները բերդի տարածքում կատարվել են 1990-ականների սկզբին՝ անվանի հնագետ, երջանակահիշատակ Եսայի Ասատրյանի խմբի կողմից։ Այդ ժամանակ բերդի տարածքից գտնվել են հնագիտական մեծարժեք ներկայացնող իրեր։

Եսայի Ասատրյանի մահվանից հետո նրա ընտանիքը ամեն կերպ փորձում է շարունակել գիտնականի գործը։ Նոյեմբերի 5-ին Արագածոտնի Ներքին Բազմաբերդ համայնքի՝ Եսայի Ասատրյանի անունը կրող դպրոցում կնքվել է հուշագիր, համաձայն որի 2022-ից կսկսվեն «Զաքարի բերդ»  հնագիտական հուշարձանի տարածքի մաքրման, բարեկարգման, գիտական հետագա ուսումնասիրության աշխատանքները։ Հուշագիրը կնքվել է Եսայի Ասատրյանի ընտանիքի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև։

Նույն օրը դպրոցում բացվել է թանգարան և հայագիտական լսարան։ Վերջինների աշխատանքը տնօրինելու են գիտական աշխատակիցներ, լսարանում դասախոսություններ և կրթական ծրագրեր են անցկացվելու, որոնցից կարողանալու են օգտվել նաև հարակից համայնքների դպրոցների աշակերտները։

Նշենք նաև, որ գիտնականի ընտանիքը ՊՈԱԿ-ի և ինստիտուտի հետ միասին զբաղվում է նաև Եսայի Ասատրյանի անտիպ նյութերի ուսումնասիրությամբ և դրանց հրապարակման պարտրաստությամբ։

FB