Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

Զվարթնոցի, Լոռի բերդի և Բջնի ամրոցի տարածքներում կանաչ անկյուններ կստեղծվեն։

Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում, կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։ Էսքիզային և նախագծային աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի 1-ին։ Նախագիծը կատարվում է Converse Bank-ի աջակցությամբ։

Այսօր բանկի ներկայացուցիչները «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանի և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի հետ հուշարձանի տարածքում շրջայց կատարեցին և քննարկեցին կանաչ անկյունների ստեղծման ծրագիրը։ 

Նշենք, որ հուշարձանների տարածքում կանաչ անկյունների ստեղծումն իրականացվելու է հայաստանյան բուհերի՝ միջավայրի դիզայն, նախագծում, դենդրոլոգիա բաժինների ուսանողների կողմից՝ որակավորված ճարտարապետի հսկողության ու ղեկավարության ներքո: