Կոտայքի երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

Կոտայքի երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

2021-12-10T12:50:38+00:00 19/11/2021|Կոտայք, Լրահոս|

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։ Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։ 

Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։

Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում այսօր շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ 

FB

   

Նկարներում ձախից աջ՝ «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան), «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան), «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան)։