Ապագա հնագետները այցելել են ՊՈԱԿ

Ապագա հնագետները այցելել են ՊՈԱԿ

2021-12-10T13:03:46+00:00 23/11/2021|Լրահոս|

Երեկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդ էին այցելել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանողները։ Նրանց համար դասախոսություն կարդաց ՊՈԱԿ-ի աշխատակից, մարդաբանության ֆոնդի ֆոնդապահ, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։ Դասախոսությունը նվիրված էր մարդաբանական նյութերի ֆոնդավորմանը, պահպանման պայմաններին, առկա մարդաբանական հավաքածուներին, ինչպես նաև մարդաբանական հավաքածուների սեռատարիքային բնորոշումներին և կենսահնագիտական հատկանիշներին։

FB