Փետրվարի 28-ին լրանում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքը նախագծած (1968-69 թթ․) ճարտարապետ Մակաբե Մանուելյանի ծննդյան 93-ամյակը:
Թանգարանի շենք ունենալու առաջարկն արել էր Մեծամոր հնավայրի հայտնաբերման և ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունեցող երկրաբան, հնագիտական պեղումների համաղեկավար Կորյուն Մկրտչյանը։ Թանգարանի շենքի բացումը 1970 թ. է եղել։
Անվանի ճարտարապետ Մ․ Մանուելյանը նախագծել է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքը, Երկաթուղայինների մշակույթի տունը Երևանում, ճարտարապետ Ս. Սաֆարյանի հետ՝ ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի, մեխանիկայի և երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը և այլն: