ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՐՁԱՆԱԳՐՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՐՁԱՆԱԳՐՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

2022-06-03T19:57:28+00:00 03/06/2022|Լրահոս|

Այսօր՝ Հունիսի 3-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ  ասուլիս՝  «Հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանություն և արձանագրվող խախտումներ» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը  և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

Ասուլիսի ընթացքում խոսեցին՝  հուշարձանների և դրանց տարածքում արձանագրված խախտումների, վանդալիզմի, գանձագողության դեպքերի և դրանց կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրին նախարարության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող  աշխատանքները, խոսեցին նաև 2022թ. պետական բյուջեով նախատեսվող ծրագրերի մասին:

Հ.Գ. նկարները «Արմենպրես»  լրատվականի պաշտոնական էջից: