ՍՏՈՒԳԱՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՍՏՈՒԳԱՅՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2022-06-24T15:48:49+00:00 23/06/2022|Լրահոս|

Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի, Հրազդանի տարածքային համակարգողի և հուշարձանների պահապանի հետ ստուգայց են կատարել Հրազդանի տարածաշրջանի մի շարք խնդրահարույց և դժվարանցանելի հուշարձանների տարածքներում: Այցի ընթացքում կատարվել են հուշարձանների թվայնացման աշխատանքներ:

  • Ուսումնասիրվեց Հրազդանի Վանատուր թաղամասի քարավանատան պահպանվածության վիճակը, քննարկվեցին հետագա անելիքները:
  • Մասնագիտական դիտարկում իրականացվեց Մեղրաձորի Ամրոցի տարածքում:
  • Մշտադիտարկման աշխատանքներ կատարվեցին պահապանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում ներառված Թեժառույքի վանական համալիրի և Արտավազավանքի տարածքներում:
  • Շրջեցին Ջրառատից արևմուտք գտնվող միջնադարյան խոնարհված եկեղեցիների և քարեդարյան քարայր-կացարանի տարածքներում:
  • Կատարվեցին Աղբյուրակ թաղամասում գտնվող խաչքարի նույնականացման աշխատանքները:
  • Այցելեցին նաև վերջերս վերականագնված «Ճանապարհաշինարարներ» («Անվերջության ժապավեն») և «Արձագանք» հուշարձանների տարածքներ: