Հարգելի՛ հայրենակիցներ.
Այսօր պատմականորեն կարևոր օր է մեզ համար, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը պատմության մեջ մտավ որպես պետական տոն: 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրությունը հանրաքվեների միջոցով ենթարկվեց փոփոխությունների:
Մայր օրենքը՝ Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլև հիմնական օրենք նույն այդ պետության հետագա կառուցման, զարգացման, ամրապնդման նախագիծ:
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում, իսկ 3-րդ հոդվածում նշվում է,- «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Սահմանադրությունը պետք է գործի միայն ի շահ ժողովրդի, ի շահ քաղաքացու:
Շնորհավորում եմ այս կարևոր պետական տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ կարողանանք պահպանել ու պաշտպանել սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։