ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԱՆՔԻՑ ՎԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՎԱՆՔԻՑ ՎԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

2022-07-06T16:58:19+00:00 06/07/2022|Լրահոս|

Տավուշի մարզի մի խումբ  ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ, Հուշարձանների պահպանության Տավուշի մարզային ծառայության և Տավուշի Թեմի աջակցությամբ մեկնարկել  է  «Վանքից Վանք»  նախաձեռնությունը, որի նպատակն է հանրահռչակել մարզի պատմամշակութային կոթողները,  բարձրաձայնել առկա խնդիրների մասին, տալ հնարավոր լուծումներ։

«Վանքից Վանք»  նախաձեռնության մեկնարկը տրվել  է  Աճարկուտ բնակավայրի՝ Կիրանց վանական համալիրից։

Տավուշի մարզի՝ Աճարկուտի, Կիրանցի, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղ համայնքի  երիտասարդները, Տավուշի մարզային ծառայության աշխատակից  Հ․ Ալավերդյանի և  Տեր Աբել  քահանայի գլխավորությամբ վանքի տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ։

«Վանքից  Վանք» նախաձեռնությունը կրելու  է շարունակական բնույթ։