ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԱՌՆԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՎ ԱՂՋՈՑ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԳԱՌՆԻԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՎ ԱՂՋՈՑ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

2022-07-19T17:49:06+00:00 18/07/2022|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնիի գերեզմանոցում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող՝  Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրում (Արարատի մարզ):

Այցի ընթացքում  Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները   քննարկել են Գառնիի մեծ գերեզմանոցում նոր հուղարկավորությունների խնդիրը, ուսումնասիրել են տարածքում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցու պահպանվածության վիճակը:

Աղջոց Ս. Ստեփանոս վանական համալիրի  տարածքում,  իրականացրել են հուշարձանի օդալուսանկարահանման և թվայնացման աշխատանքներ: Արձանագրել  են իրավախախտման դեպք՝ տարածքում տեղադրված է եղել  խաչքար: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն խաչքարը հուշարձանի տարածքից տեղափոխելու վերաբերյալ: