Օգոստոսի 14-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց մուտքն ազատ է

Օգոստոսի 14-ին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց մուտքն ազատ է

2022-08-13T16:09:28+00:00 13/08/2022|Լրահոս|

Օգոստոսի 14-ին, Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է  Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք)։

Հաշվի առնելով, որ Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է նաև «Ամբերդ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Վահրամաշեն եկեղեցու ուխտի օր, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը այդ կապակցությամբ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց մասնաճյուղում, օգոստոսի 14-ին  ՀՀ քաղաքացիների  համար սահմանում է բաց դռների օր։