«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «Սթարմուս » («STARMUS») միջազգային փառատոնի ներկայացուցիչները

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել «Սթարմուս » («STARMUS») միջազգային փառատոնի ներկայացուցիչները

2022-08-17T18:03:06+00:00 17/08/2022|Լրահոս|

Այսօր՝ օգոստոսի 17-ին,  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան են այցելել

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»  աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի միջազգային փառատոնի ներկայացուցիչները։

Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացել  են պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմությանը, տարածքին,  քննարկվել են փառատոնի շրջանակներում համագործակցության հնարավոր տարբերակները։

2022 թվականի սեպտեմբերի  5-10-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը`  նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում  է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: