«Սթարմուսային» կիրակին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում

«Սթարմուսային» կիրակին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում

2022-09-05T10:06:12+00:00 04/09/2022|Լրահոս|

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»  աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի միջազգային փառատոնի մասնակիցները, այսօր՝  սեպտեմբերի 4-ին, այցելել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցի շրջանակներում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի էքսկուրսավար Մարգարիտա Գրիգորյանը մասնակիցներին ծանոթացրել է` թանգարանում ցուցադրված հնագիտական նյութին, «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությանը,  և   ներկա պահին հայ-լեհական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին: