Պատմության դաս «Բերդ» պատմամշակութային արգելոցում

Պատմության դաս «Բերդ» պատմամշակութային արգելոցում

2022-11-02T10:26:55+00:00 01/11/2022|Լրահոս|

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  աշակերտները հայոց պատմություն առարկայի դասն անցկացրել են «Բերդ» պատմամշակութային արգելոցում: Աշակերտները ծանոթացել են թանգարանի հնագիտական ու ազգագրական նյութերին, Տավուշի պատմությանը, կենցաղին, այնուհետև այցելել արգելոցից 300մ. հեռավորության վրա գտնվող «Կիկլոպյան ամրոց»: Աշակերտները համակարծիք էին, որ  թանգարանում անցկացված դասը տպավորիչ էր, ստացած գիտելիքները՝ ավելի պատկերավոր ու մնայուն: «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արթուր Երկանյանի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատմական և մշակութային թեմաներով դասերն ավելի հաճախ կազմակերպել թանգարանում: Ն.Կ Աղբյուր գյուղի աշակերտների առաջիկա այցը կլինի «Տավուշ ամրոց»: