«Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ»

«Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ»

2022-11-21T17:00:50+00:00 21/11/2022|Լրահոս|

Նոյեմբերի 25-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։

Ցուցահանդեսն իրականացվում է Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համագործակցությամբ։

Կներկայացվեն Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։