Ճանաչենք մեր ժառանգությունը․ կրթական միջոցառում Վայոց ձորում

Ճանաչենք մեր ժառանգությունը․ կրթական միջոցառում Վայոց ձորում

2022-11-30T10:57:17+00:00 24/11/2022|Լրահոս|

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝  ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության  և Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի գործակցությամբ կայացավ «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացվեց դպրոցի շնորհաշատ սաների աշխատանքները։

Ցուցահանդեսում ներկայացված էր Վայոց ձորի մարզի պատմամշակութային ժառանգությունը՝  «Դադալի կամուրջ», «Նորավանք» վանական համալիր, «Եսայի Նչեցու»   հուշարձան և պատմական այլ կարևոր հուշահամալիրները պատկերող աշխատանքներ։